Թուրքերեն բանավոր թարգմանություն

Հայերեն ⇔ թուրքերեն բանավոր (հաջորդական) թարգմանությունը ենթադրում է
թարգմանչի ծառայություն հետևյալ  ոլորտներում․

  • Հարցազրույցներ
  • Մամուլի ասուլիսներ
  • Կոնֆերանսներ
  • Զբոսաշրջային այցեր
  • Պաշտոնական և ոչ պաշտոնական տարբեր միջոցառումներ
  • Գործնական և այլ հանդիպումներ։

Բանավոր թարգմանության գինը խիստ անհատական է յուրաքանչյուր աշխատանքի համար։ Բուն աշխատանքային գործընթացի 1 ժամվա պայմանական գինն է 30․000 դրամ։

! Բանավոր թարգմանության ժամավճարը ենթակա է սակարկման։ Այն կարող է ինչպես բարձրանալ, այնպես էլ իջնել, կախված՝

  • Քննարկվող թեմայից
  • Միջոցառման բնույթից
  • Տևողությունից
  • Անցկացման վայրից
  • Կից ներկայացվող պահանջներից և այլ գործոններից։

Բանավոր թարգմանության համար ինձ հետ կարող եք կապ հաստատել նամակ ուղարկելով [email protected] հասցեին:

Ի գիտություն —  Բնակվում եմ Անկարայում։ Այլ քաղաքներում և Հայաստանում ներկայություն պահանջող համագործակցության համար ցանկալի է կապ հաստատել նվազագույնը մեկ ամիս առաջ։