Ընդհանուր դրույթներ
Թուրքերեն սովորելու կամ սովորածը զարգացնելու ամենաարդյունավետ մեթոդը հատուկ Ձեզ համար կազմված ծրագրով դասընթացն է՝ հաշվի առնելով Ձեր մասնագիտությունը, նախասիրությունները, լեզուն սովորելու նպատակները և այլն։
Այդ պատասխանատու գործում Ձեր լավագույն ուղեկիցը կարող եմ դառնալ հենց ես, եթե նախընտրում եք լեզուն սովորել Ձեր տան ամենահարմարավետ անկյունում, կամ աշխարհի ցանկացած այլ կետում՝ առանց հաճախելու խմբակային դասընթացների։
- Դասերին մասնակցության համար բավական է միայն ունենալ համակարգիչ՝ միացված ինտերնետին։
- Դասերն անց են կացվում առցանց՝ Zoom / Microsoft Teams տեսազանգային հավելվածների և ժամանակակից այլ գործիքների միջոցով։
- Սկսնակների պարագայում դասերին օգտագործվում են թուրքերենի ուսուցման նորագույն թվային սմարթ դասանյութեր։
- Հաճախականությունն ու տևողությունը որոշում ենք ուսանողի հետ միասին։
- Դասաժամի առցանց բնույթով պայմանավորված որոշ առանձնահատկություններից ելնելով՝ լինելու է պարտադիր տնային աշխատանք, որը կատարելու համար ձեզանից պահանջվելու է հավելյալ ժամանակ և հոգածություն։
Վարձավճար
- 80 րոպե տևողությամբ դասի արժեքն է 11.500 դրամ։
- 50-60 րոպե տևողությամբ յուրաքանչյուր դասի արժեքն է 8.500 դրամ։
- Աշխատանքային օրերի առավոտյան և ցերեկային ժամերին շաբաթական երկու և ավելի ժամ դասերի դեպքում գործում են զեղչեր։
Ի գիտություն սկսնակների
Ի հավելումն վերոնշյալ պայմանների՝ սկսնակների հետ դասընթացը կազմակերպվում է ըստ լեզվի իմացության մակարդակների՝ A1, A2, B1 և ցանկության դեպքում B2 փուլերով, որոնցից յուրաքանչյուրի հաղթահարման համար կպահանջվի 80 րոպե տևողությամբ 20 պարապմունք։
Առանձնակի դեպքերում հնարավոր է արագացված դասընթաց՝ դասաժամերի երկարացման և հաճախականության մեծացման հաշվին։
Ինչպե՞ս դիմել
Դասընթացին մասնակցելու համար խնդրում եմ լրացնել սույն հայտաթերթիկը։
Խոսակցական թուրքերենի դասերի համար կարդալ այստեղ։
Խմբակային դասերի համար կարդալ այստեղ։
Ինձ հետ կարող եք կապ հաստատել՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին: