Թուրքերենի անհատական պարապմունքների կողքին ֆինանսապես ավելի մատչելի այլընտրանք է թուրքերենի խմբակային դասընթացը: Խմբակային դասընթացի մեծագույն առավելությունը դասընկերների հետ անմիջական շփման միջոցով դասի ընթացքում սովորածի ամրապնդման հիանալի հնարավորությունն է։
Հիմնական պայմաններ
- Խմբերը կարող են լինել առավելագույնը 4 հոգանոց։
- Պարապմունքի տևողությունը՝ 90-120 րոպե։
- Առաջին դասն անվճար է։
- Դասերի հաճախականությունը՝ շաբաթական երկու օր՝ երեկոյան ժամերին։
- Դասերն անց են կացվում ZOOM տեսազանգային հավելվածի միջոցով։
- Դասերն անց են կացվում նորագույն թվային դասանյութերով՝ խթանելով կարդալու, լսելու, գրավոր և բանավոր խոսքի զարգացումը միաժամանակ։
- Գրեթե ամեն դասի տրվում է պարտադիր տնային աշխատանք։
- Պահանջվում է խիստ կարգապահություն և հետևողականություն դասերին մասնակցության հարցում։
- Պահանջվում է համակարգչի և հնարավորինս որակյալ ինտերնետ կապի առկայություն (դասերին մասնակցությունը հեռախոսով բացառված է)։
Վարձավճար
- 1 պարապմունքի ընդհանուր արժեքն է 9․000 դրամ, որը հավասարապես բաշխվում է ուսանողների միջև։
- 4 հոգանոց խումբ – 2․250 դրամ 1 ուսանողի համար
- 3 հոգանոց խումբ – 3․000 դրամ 1 ուսանողի համար
- 2 հոգանոց «խումբ» — 4․500 դրամ 1 ուսանողի համար
Տևողությունը
Սկսնակների խմբակային դասընթացը ներառում է A1, A2 և B1 մակարդակները, որոնցից յուրաքանչյուրի հաղթահարման համար պահանջվում է առավելագույնը 18-ական պարապմունք՝ կախված թեմաների բարդությունից և խմբի առաջադիմության ցուցանիշից։
Ինչպե՞ս դիմել
Կարող եք դիմել ինչպես արդեն կազմված խմբով, այնպես էլ առանձին՝ հերթագրվելով և սպասելով Ձեզ հարմար խմբի ձևավորմանը։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտաթերթիկը։
Թուրքերենի անհատական առցանց դասընթացի մասին կարդալ այստեղ։