«Հասկանում եմ, բայց լավ չեմ խոսում»

  • Գրում, կարդում, հասկանում եք թուրքերեն, բայց չեք կարողանում ազատորեն խոսե՞լ։
  • Չունեք հնարավորություն կամ ցանկություն ապրել թուրքախոս միջավայրու՞մ։

Եթե փնտրում եք մեկին, որ

  • գիտի թուրքերեն Ձեզնից լավ և կարող է սովորեցնել այն,
  • կարող է պարբերաբար զրուցել Ձեզ հետ թուրքերեն,
  • զրուցելիս կնկատի Ձեր բոլոր վրիպումներն ու կուղղի դրանք ամենայն նրբանկատությամբ և երբ հարկն է,

ուրեմն ճիշտ տեղում եք։

Ես Անին եմ։ Մասնագիտությամբ թուրքագետ։ 8 տարի բնակվել եմ Թուրքիայում (մեծամասամբ Անկարա)։ Ունեմ 8 տարվա փորձ թուրքերենի դասավանդման և ավելի, քան 10 տարվա փորձ թարգմանության ոլորտում։ Բացի ԵՊՀ թյուրքագիտության բաժնի դիպլոմներից ունեմ Անկարայի համալսարանի թուրքերենի ուսուցման կենտրոնի կողմից շնորհված «որպես օտար լեզու թուրքերենի դասավանդման» հավաստագիր։

Պատրաստ եմ բլբլալ Ձեզ հետ թուրքերեն այնքան, մինչև բլբուլ կտրեք 🙂 որքան կամենաք։

 

Պայմաններ

Սկսնակների համար շաբաթական առնվազն 3 օր 25-30 րոպե տևողությամբ թուրքերենի անհատական* առցանց խոսակցական դասերի արժեքն է շաբաթական 12․500 դրամ (առավոտյան և ցերեկային ժամերի համար)։ 

Վարձավճարը կարող է փոխվել՝ կախված

  • լեզվի տիրապետման մակարդակից,
  • դասերի հաճախականությունից,
  • դասի տևողությունից, 
  • դասաժամի նախապատվությունից,
  • այլ հանգամանքներից։

*Անհատական դասերից զատ կարող են կազմակերպվել նաև խմբակային խոսակցական դասեր։ Այդ դեպքում հարկ է դիմել նախապես ձևավորված խմբերով։ 

 

Ո՞վ կարող է դիմել

Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր գիտեն գրել-կարդալ և ունեն որոշակի պատկերացում թուրքերենի հնչյունաբանության ու քերականության վերաբերյալ։ Ինչպես նաև նրանք, ովքեր կատարելապես տիրապետելով քերականությանն ու գրավոր լեզվին՝ դժվարությունների են բախվում բանավոր հաղորդակցման մեջ։

 

Ինչպե՞ս դիմել

Թուրքերենի խոսակցական առցանց դասերի համար պետք է ուղարկել էլեկտրոնային նամակ [email protected] Էլ․հասցեին՝
հաղորդագրության ԹԵՄԱ բաժնում նշելով «Խոսակցական թուրքերեն»։ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ մեջ հայերենով կամ թուրքերենով ներկայանալուց և Ձեր մասին համառոտ տեղեկություն տրամադրելուց զատ չմոռանաք նշել այն օրերն ու ժամերը, որոնք կարող եք հատկացնել դասերին։ 

 

Որպես այլընտրանք

Թուրքերենի ամբողջական անհատական դասընթացի համար կարդալ այստեղ։