Թուրքերենի խմբակային առցանց դասեր
Ուրախ եմ տեղեկացնել, որ այսուհետ Թուրքերեն լեզվական ծառայությունների շրջանակում՝ ի թիվս անհատական պարապմունքների, կարող եք դիմել նաև մինի խմբակային պարապմունքների, որոնք նույնպես տեղի կունենան առցանց։
Բացի նրանից, որ խմբային պարապմունքը հնարավորություն է տալիս նոր ծանոթությունների, դասի ընթացքում շատ ավելի հագեցած և բազմակողմանի գործնական վարժությունների, այն նաև առավել մատչելի է ֆինանսապես։ Հաշվի առնելով ուսանողներից յուրաքանչյուրին ըստ պահանջի ժամանակ տրամադրելու և անհատական ուշադրություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ խմբի մասնակիցների քանակը որպես կանոն կսահմանափակվի 4-ով։
Թուրքերենի խմբային պարապմունքների մասին բոլոր մանրամասները կարդալ այստեղ։