Թուրքերենի խմբակային առցանց դասեր

Ուրախ եմ տեղեկացնել, որ այսուհետ Թուրքերեն լեզվական ծառայությունների շրջանակում՝ ի թիվս անհատական պարապմունքների, կարող եք դիմել նաև մինի խմբակային պարապմունքների, որոնք նույնպես տեղի կունենան առցանց։

Բացի նրանից, որ խմբային պարապմունքը հնարավորություն է տալիս նոր ծանոթությունների, դասի ընթացքում շատ ավելի հագեցած և բազմակողմանի գործնական վարժությունների, այն նաև առավել մատչելի է ֆինանսապես։ Հաշվի առնելով ուսանողներից յուրաքանչյուրին ըստ պահանջի ժամանակ տրամադրելու և անհատական ուշադրություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝  խմբի մասնակիցների քանակը որպես կանոն կսահմանափակվի 4-ով։

Թուրքերենի խմբային պարապմունքների մասին բոլոր մանրամասները կարդալ այստեղ։