Նազըմ Հիքմեթը Բուրսայի բանտում․ հեղ․՝ Նազըմ Հիքմեթ

Ստեղծագործությունը, որի թարգմանությունը ներկայացնում եմ ստորև, ունի հետաքրքիր պատմություն։ 

Թուրք նկարիչ, գրող Բեդրի Ռահմի Էյուբօղլուի (1911-1975) գրչին պատկանող բանաստեղծությունը նվիրված է հեղինակի ընկերոջը՝ հայտնի գրող Նազըմ Հիքմեթին, որը 12 տարի ազատազրկման մեջ մնալուց հետո 1950թ․ հացադուլ էր սկսել։ Ի սկզբանե բանաստեղծության վերնագիրն էր «Զնդանը քարից կհյուսեն»։ Տարիներ անց բանաստեղծության մի մասի խոսքերի հիման վրա երաժշտություն է գրել կոմպոզիտոր, գրող Զյուլֆու Լիվանելին։

Մի առիթով Լիվանելին պատմել է, որ երբ այս երգը լսում է գրող, լրագրող Ուղուր Մումջուն, վերջինս չի կարողանում զսպել արցունքները՝ կոչելով այն ողբ՝ ի հիշատակ բոլոր-բոլոր զոհերի։ Դեպքից մոտ տասը տարի անց Ուղուր Մումջուն սեփական մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի զոհ է դառնում։ Մումջուի թաղման արարողությանը հնչում է Լիվանելիի այս երգը, ինչից հետո այն մեծ տարածում է գտնում։ Տարիների ընթացքում բազմաթիվ երգիչներ և երաժիշտներ են կատարել այս ստեղծագործությունը։ Երգի հունարեն տարբերակը կարող եք լսել այստեղ։ 

Ստորև կարող եք ունկնդրել այն թուրք հանրահայտ դաշնակահար Ֆազըլ Սայի, Բիլքենթի սիմֆոնիկ նվագախմբի և Նազըմ Հիքմեթի անվան երգչախմբի կատարմամբ, ինչպես նաև ծանոթանալ երգի խոսքերի հայերեն թարգմանությունը։

Yiğidim Aslanım

Şu sılanın ufak tefek yolları
Ağrıdan sızıdan tutmaz elleri
Tepeden tırnağa şiir gülleri
Yiğidim aslanım burda yatıyor
 
Bugün efkârlıyım açmasın güller
Yiğidimden kara haber verdiler
Demirden döşeği taştan sedirler
Yiğidim aslanım burda yatıyor
 
Ne bir haram yedi ne cana kıydı
Ekmek kadar temiz su gibi aydın
Hiç kimse duymadan hükümler giydi
Yiğidim aslanım burda yatıyor

Կտրիճ կորյունս

Այս օրրանը․ մանր-մունր ճամփաներ․․․
Ցավ-մրմուռից անկարող դարձած ձեռքեր․․․
Վարդեր՝ վերից վար քնարերգ դարձած․․․
Իմ կտրիճ կորյունն այստեղ է պառկած։
 
Վշտալի եմ այսօր, վարդերը թող չբացվեն․
Կտրիճիցս բոթ են բերել հասցրել։
Մահճակալը՝ քար, մահիճը՝ երկաթ,
Իմ կտրիճ կորյունն այստեղ է պառկած։
 
Ոչ իսկ մեղանչած, կյանք իսկ չխլած,
Հացի պես մաքուր, ջրի պես պարզկա,
Պատիժներ կրեց, ոչ ոք չիմացավ,
Իմ կտրիճ կորյունն այստեղ է պառկած։

Թարգմանությունը՝ Անի Սարուխանյանի
11․06․2020