Ինչպես ցանկացած օտար լեզու, այնպես էլ թուրքերեն սովորելը գրեթե անհնար է առանց բառարանների։ Ցավոք սրտի չնայած շուկայում կան հայերեն-թուրքերեն և թուրքերեն-հայերեն եզակի բառարաններ,  ասպարեզը դեռ ծարավ է որակյալ և համապարփակ բառարանի։ 

Այս գրառման մեջ կգտնեք արևելահայերեն-թուրքերեն և հակառակ ուղղությամբ բառարանների ցանկը, որոնց մի մասը հասանելի նաև առցանց տարբերակով։  

1․ Թուրքերեն-հայերեն բառարան, ՂԱԶԱՐՅԱՆ Ռուբեն Սերոբի, «Միտք հրատարակչություն», Երևան, 2003։

2․ Հայերեն-թուրքերեն բառարան, ԴԵՐՄԵՆՋՅԱՆ Մայրանուշ Փարավոնի, Հեղինակային հրատարակություն, Երևան, 2013։ 

3․ Արևելահայերեն-թուրքերեն բառարան, ՔԱՐԱՋԱ Բիրսեն, Քուրմայ հրատարակչություն, Անկարա, 2007։
(Doğu Ermenice-Türkçe Sözlük, Birsen Karaca, Kurmay Yayınevi, Ankara, 2007).

4․ Հայերեն-թուրքերեն բառարան, ՉԱՂԼԱՐ Իբրահիմ, Նյուանս հրատարակչություն, Անկարա, 2016։
(Ermenice-Türkçe Sözlük, İbrahim Çağlar, Nüans Yayınevi, Ankara, 2016).

5․ Թուրքերեն-հայերեն ուսումնական բառարան կարող եք գտնել նաև Թուրքերենի դասագրքի վերջում՝
Թուրքերենի դասագիրք. Ա. Սաֆարյան. Երևան, ԵՊՀ հրատ., 2007։

Բացի հայերեն-թուրքերեն բառարաններից, անչափ օգտակար են թուրքերեն-թուրքերեն (բացատրական, հոմանիշների, տերմինաբանական, բարբառների ևն․) բառարանները, որոնք հասանելի են այստեղ։

Առցանց հասանելի բառարանները ներկայացնող հոլովակը կարող եք դիտել ստորև։