Հալուք Լևենթը Թուրքիայի իմ սիրած ռոք երգիչներից է։ Նրա «Էլֆիդա» երգը առաջին հայացքից սիրեցյալից բաժանված երիտասարդի բողոքի ցավագալար ճիչ է․․․

Ստեղծագործական կյանքի ընթացքում Լևենթը հանդես է եկել բազմաթիվ բարեգործական և բնապահպանական ուղղվածության միջոցառումներով։ Դրանցից ամենաուշագրավները, համենայն դեպս ինձ համար, ռեկորդային տևողության համերգներն էին։
Դրանցից առաջինը անտառային հրդեհների դեմ ակցիաների շրջանակում 1998թ․ կազմակերպված կենդանի համերգն էր, որը տևեց 10 ժամ 50 րոպե։ Համերգի ընթացքում երգերի միջև դադարը չէր գերազանցում 30 վայրկյանը։ Երգիչը սնվելու և այլ բնական կարիքները նույնպես հոգում էր այդ 30 վայրկյանի ընթացքում։ Համերգի ողջ ընթացքում կատարվել է 139 երգ, որոնցից և ոչ մեկը չի կրկնվել ավելի շուտ, քան 4 ժամյա ժամանակամիջոցը։ Համերգն ամբողջությամբ տեսագրվել է, և երգիչը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Երկրորդ ռեկորդային համերգը, որը երգչի խոսքով միտված չէր Գինեսում հերթական անգամ գրանցվելուն, տեղի է ունեցել 2004թ. Սարոսի ծոցի մի նավահանգստում և տևել է 12 ժամ 4 րոպե։ Համերգի նպատակն էր ուշադրություն հրավիրել Սարոսի ծոցի վրա՝ թույլ չտալով, որ կառուցվելիք Տրանս-Թրակիա նավթուղու պատճառով ծոցը վերածվի աղբանոցի։

«Էլֆիդա».

երգը Լևենթի ամենասիրած երգերիցս էր։
Երգը առաջին հայացքից սիրեցյալից բաժանված երիտասարդի բողոքի ցավագալար ճիչ է… Իսկ իրականում, այո՛, ցավագալար ճիչ է, բայց ամենևին այլ ցավի. Ինչպես բացահայտվեց հետագայում, Լևենթն իր վրա էր վերցրել քաղցկեղով հիվանդ 16 երեխաների բուժման ծախսերը։ Երեխաներից մեկին՝ 9-ամյա Էլֆիդային փրկել այդպես էլ չհաջողվեց։ Լևենթը շատ ծանր տարավ աղջկա մահը։ Երկար ժամանակ տանը փակված մնալով՝ գրեց այս երգը ի հիշատակ փոքրիկ Էլֆիդայի։

Էլֆիդա,
Դու հինավուրց մի երգ ես,
Էլֆիդա,
Ինձ հանկարծ չնկատես,
Ուսերիս հետք չթողնես,
Մի աշխարհ ծանր է բեռս,
Էլֆիդա,
Հուշերումս միշտ կապրես…