Ձախ Հարութի կողմից երկրորդ կյանք ստացած «Ես առանց քեզ» երգն առաջին անգամ լսել եմ 2010-2011 թվականներին։ Գտա բազմաթիվ երգերով լի ֆլեշ քարտի մեջ, որը վերցրել էի ընկերներիցս մեկից, և սիրահարվեցի երգին։ Գրած չէր, թե ով է կատարում երգը։ Հետո պիտի իմանայի, որ երգում էր հենց հեղինակը՝ Գագիկ Գրիգորյանը։ Այդ ժամանակ թյուրքագիտության առաջին կուրսի ուսանող էի և փորձում էի հայերենից թուրքերեն և հակառակը թարգմանել ուշադրությունս գրաված բոլոր խոսքերն ու արտահայտությունները։ Իհարկե, մածամասամբ չէր ստացվում 🙂
Գիտեք, որ երգեր, բանաստեղծություններ՝ պոեզիա թարգմանելիս մի կողմից պետք է ճիշտ փոխանցել հեղինակի միտքը, տեքստի բովանդակությունը, մյուս կողմից պետք է հնարավորինս պահպանել բնագրի ռիթմը։ Եվ թեպետ հենց այստեղ է, որ երևում է թարգմանչի պորֆեսիոնալիզմը, այնուամենայնիվ ոչ միշտ է հաջողվում միևնույն գերազանցությամբ մեկտեղել այս երկուսը։ Երբեմն անհրաժեշտ է լինում տեղի տալ մեկնումեկի հարցում։ Իսկ թե ե՛րբ ո՛ր հարցում գնալ զիջման, որոշում է թարգմանիչը։
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում զգացմունքային այս երգի խոսքերի թուրքերեն տարբերակն իմ համեստ թարգմանությամբ։ Թարգմանությունն ու բնագիրն ամբողջությամբ կգտնեք ստորև։
Sen Olmadan
Aşk verdim ki aşk alayım ben senden,
Ama sen artık çok uzaksın benden,
Gözlerinde hüzün ararken
Güneşimi bulutlarda arar oldum.
Sen olmadan ben güneşsiz yaşarım,
Sen olmadan belki yalnız kalırım,
Sen olmadan susuz çiçekmişim gibi.
Sen olmadan ben güneşsiz yaşarım,
Sen olmadan belki yalnız kalırım,
Sen olmadan kanatsız kuşmuşum gibi.
Yine geldim sana söylemeye, sevgilim,
Ruhum hâlâ keder ve gözyaşı içinde.
Yolumda tek başıma keder dolu yürüyorum,
Güneşimi bulutlarda arıyorum…
Sen olmadan ben güneşsiz yaşarım,
Sen olmadan belki yalnız kalırım,
Sen olmadan susuz çiçekmişim gibi.
Sen olmadan ben güneşsiz yaşarım,
Sen olmadan belki yalnız kalırım,
Sen olmadan kanatsız kuşmuşum gibi.
Թարգմանությունը՝ Անի Սարուխանյանի
Բնագիրը՝
Ես առանց քեզ
Սեր եմ տվել, որ սեր առնեմ ես քեզանից,
Բայց դու արդեն շատ հեռու ես ինձանից,
Աչքերիդ մեջ փնտրելով ես թախիծ՝
Ամպերի մեջ եմ ես փնտրում իմ արևին։
Ես առանց քեզ կապրեմ առանց արևի,
Ես առանց քեզ մենակ մնամ երևի,
Ես առանց քեզ, ինչպես ծաղիկն առանց ջրի։
Ես առանց քեզ կապրեմ առանց արևի,
Ես առանց քեզ մենակ մնամ երևի,
Ես առանց քեզ, ինչպես թռչունն առանց թևի։
Նորից եկել եմ՝ քեզ ասեմ, իմ սիրելիս,
Որ իմ հոգին դեռ տխրում է ու լալիս,
Ճամփես մենակ քայլում եմ տխրալից,
Ամպերի մեջ եմ ես փնտրում իմ արևին։
Ես առանց քեզ կապրեմ առանց արևի,
Ես առանց քեզ մենակ մնամ երևի,
Ես առանց քեզ, ինչպես ծաղիկն առանց ջրի։
Ես առանց քեզ կապրեմ առանց արևի,
Ես առանց քեզ մենակ մնամ երևի,
Ես առանց քեզ, ինչպես թռչունն առանց թևի։